Ստացվում է՝ Սայաթ Շիրինյանին պարզապես առևանգել են․ Վահե Եփրիկյան
Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․
«Եթե ոչ ծանուցագիր են ուղարկել, ոչ հրավիրել են, այլ բերման ենթարկելու պայմանների կոպտագույն խախտմամբ Սայաթ Շիրինյանին տարել են անհայտ ուղղությամբ, փաստորեն ստացվում է` նրան պարզապես առևանգել են։
Նման իրավիճակներում ՄԻՊ ֊ի գրասենյակն անպահապաղ միջոցներ էր ձեռք առնում բերվածի գտնվելու վայրը պարզելու, վերջինիս անհապաղ իրավաբանական օգնություն տրամադրելու ու փաստաբանի աշխատանքներն իրավապահ կողմից չխոչընդոտվելու նպատակով։
Կցանկանայի այսօր ԱԺ ֊ում «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան» ճամարտակող երևույթի գնահատականը լսել «Հայաստան » դաշինքի անդամի նկատմամբ իրականացվողի վերաբերյալ ու մասնավորապես կցանկանայի լսել հետևյալ հարցի պատասխանը` մի՞թե սա քաղաքական հետապնդում չէ, եթե նույնական այլ իրադրությունում անձին օրենքով սահմանված պատշաճ կարգով ծանուցում են` նշելով` երբ, որ գործով, ինչ գործողության համար և ինչ դատավարական կարգավիճակով է կանչվում ու նոր միայն հապատասխան հիքմերի առկայության պայմաններում բերման են ենթարկում, իսկ Սայաթ Շիրինյանի դեպքում մինչ այժմ հայտնի չէ վերջինիս նույնիսկ գտնվելու վայրը, այսինքն` նա նաև ըստ էության զրկված է մեկ զանգ կատարելու իրավունքից։
Իրավաբառդակը շարունակվում է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան