Արմեն Սարգսյանն այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է. Վարդևանյան
«Արմեն Սարգսյանը այս 4 տարիների ընթացքում, ըստ էության, այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Ըստ նրա, այս 4 տարիները ցույց տվեցին, որ հանրապետության նախագահն առավելապես դժգոհում էր իր լիազորություններից՝ առանց ամբողջությամբ իրացնելով իր լիազորությունները։
«Սա ցավով եմ նշում, որովհետև հանրապետության նախագահի ինստիտուտն այս չորս տարիների ընթացքում կարող էր բավականին լուրջ ձևով կայանար»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Համեմատության համար Ա. Վարդևանյանը նշեց, որ նախագահի լիազորություններն ավելի շատ են, քան մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները. «Տեսել եք՝ ինչպիսի արդյունավետությամբ է գործում ՄԻՊ ինստիտուտը ի պատիվ, իհարկե, հենց Արման Թաթոյանի, նաև տեսել եք, թե ինչքան իներտ ու պասիվ է նախագահի ինստիտուտը»։
Նրա կարծիքով, Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել թե ներքաղաքական, թե ընդհանուր աշխարհաքաղաքական որոշակի պրոցեսների, մարտահրավերների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Սա յուրօրինակ դեմարշ էր Փաշինյանի մտքում առկա սահմանադրական փոփոխությունների կոնցեպտին. Ղազինյան
- Արմեն Սարգսյանը գաղթե՞լ է Հայաստանից. Pastinfo
- Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու՝ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել. Օհանյան
- Ինչպես կհիշվի ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը
- Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին
- Արթուր Վանեցյան. Ինձ համար Արմեն Սարգսյանի հրաժարականն առնվազն ուշացած է
- Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
- ՀՀ նախագահի հրաժարականից հետո ի՞նչ է նախատեսված Սահմանադրությամբ
- Քաղաքագետ. Եվ վերջապես, ինչու այլևս սխալվելու հնարավորություն ազգը չունի
- Արմեն Աշոտյան. Մեր երկրի գլխին նոր ուժեղ շանթի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել
- Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան. Արամ Վարդևանյան
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան