Ավստրալիայի Օնսլոու քաղաքում գրանցվել է 50.7ºC ռեկորդային ջերմաստիճան
Անբեկանելիորեն առաջ մղվող գլոբալ տաքացման ֆոնին Ավստրալիայի Օնսլոու քաղաքում գրանցվել է 50.7ºC ռեկորդային ջերմաստիճան, տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի էջից։
Երբ 2022 թվականի հունվարի 13-ին Արևմտյան Ավստրալիայում գտնվող Օնսլոու ծովափնյա քաղաքում գրանցվեց ռեկորդային ջերմաստիճան (50․7ºC/123,3ºF), այն նշանավորվեց որպես կլիմայական ճգնաժամ խորհրդանշող ևս մեկ օր:
Սա համապատասխանում է 1960 թվականին Ուդնադատտայում գրանցված ջերմաստիճանային ռեկորդին, որն առավելագույն ցուցանիշ է Հարավային Կիսագնդի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները