Մարգարիտա Գասպարյանը հավակնում է «Տարվա նորեկ» մրցանակին
WTA-ն հրապարակել է այն թենիսիստուհիների ցուցակը, ովքեր հավակնում են «Տարվա նորեկ» մրցանակին: Այս անվանակարգում ընտրվում է լավագույն թենիսիստուհին, ով մրցաշրջանի ընթացքում իր նորամուտն է նշել Թոփ-100-ում և մինչ այդ երբեք մրցաշրջանի ընթացքում չի մասնակցել WTA-ի ավելի քան 6 մրցաշարի:
Հավակնորդների թվում է նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը, ով հաղթել է Բաքվի մրցաշարում: Մրցանակը կարող են ստանալ նաև Դարյա Կասատկինան (Ռուսաստան), Դարյա Գավրիլովան (Ավստրալիա) և Նաո Խիբինոն (Ճապոնիա):
Հաղթողը կորոշվի WTA-ի պաշտոնական կայքում հարցման և ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան