Ռուսական մամուլ. Ծայրահեղականների առաջնորդը խոստովանել է, որ Ուկրաինայում զենք է գնել ԻԼԻՊ-ի համար
«Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու և զինելու մեջ կասկածվող ծայրահեղական խմբավորումների ցանցի առաջնորդը խոստովանել է, որ զենք է գնել Ուկրաինայի տարածքում. գրում է «РИА» գործակալությունը:
Ավելի վաղ Քուվեյթի իշխանությունները բացահայտել են ցանցի գործունեությունը և ձերբակալել են նրա անդամներին` 5 Սիրիայի քաղաքացու, 2 լիբանանյան ծագումով ավստրալացու, մեկ եգիպտացու և մեկ Քուվեյթի բնակչի:
Ըստ այս աղբյուրի` խմբավորման առաջնորդը, որի անունը չի նշվում, խոստովանել է, որ հանդիսանում է «Իսլամական Պետության» համակարգողը Քուվեյթում և գործարքներ է կնքել Ուկրաինայի տարածքում չինական արտադրության FN6 տեսակի զենիթա-հրթիռային համակարգեր ձեռք բերելու և հետագայում դրանք Թուրքիայի տարածքով «ԻՊ»-ի գրոհայիններին փոխանցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան