Որոնք են կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ «Օմիկրոն»-ի հինգ ախտանիշները
Բրիտանացի համաճարակաբան պրոֆեսոր Թիմ Սպեկտորը The Conversation-ում տպագրված իր հոդվածում գրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ «Օմիկրոն» շտամով վարակման ժամանակ ի հայտ են գալիս հինգ ախտանշաններ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով ՝ COVID-19-ի այս տարբերակը առաջացնում է ախտանշաններ, որոնք նման են սովորական մրսածությանը։ Դրանք են՝ քթից արտադրություն, փռշտոց, հոգնածություն, գլխացավ և կոկորդի ցավ: Ընդ որում, ինչպես նշել է մասնագետը, «օմիկրոն»-ով վարակվածների միայն կեսն է զգացել հիվանդության այնպիսի տարածված ախտանշաններ, ինչպիսիք են հազը, բարձր ջերմությունը և հոտառության բացակայությունը:
««Օմիկրոն»-ն առաջացնում է ախտանիշներ, որոնք ավելի շատ նման են սովորական մրսածության, հատկապես այն մարդկանց մոտ, որոնք պատվաստվել են»,- գրել է Սպեկտորը։
Ավելի վաղ Չիկագոյի հանրային առողջապահության դեպարտամենտի հանձնակատար Էլիսոն Արվադին ասել էր, որ կոկորդի ցավը կարող է վկայել կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելու մասին՝ նախքան COVID-19 դրական թեստ ստանալը:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ անել «օմիկրոն»-ի առաջին նշանների դեպքում
- «Օմիկրոն» շտամի ախտանշանները
- ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկը նախազգուշացնում է «օմիկրոն»-ի դեմ պայքարում «դժվար շաբաթների» մասին
- Բժիշկը պատմել է, թե ինչպես է «օմիկրոնն» արտահայտվում երեխաների մոտ
- Բժիշկ-մասնագետը խոսել է «օմիկրոն»-ի և այլ շտամների հիմնական տարբերությունների մասին
- Դելտակրոն. Կիպրոսում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ՝ Օմիկրոն ու Դելտա շտամների համակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան