Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին
ԱԺ հերթական նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին.
«Սահմանադրության 142-րդ հոդվածի և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ:
Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Ինձ համար Արմեն Սարգսյանի հրաժարականն առնվազն ուշացած է
- ՀՀ նախագահի հրաժարականից հետո ի՞նչ է նախատեսված Սահմանադրությամբ
- Քաղաքագետ. Եվ վերջապես, ինչու այլևս սխալվելու հնարավորություն ազգը չունի
- Արմեն Աշոտյան. Մեր երկրի գլխին նոր ուժեղ շանթի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել
- Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան. Արամ Վարդևանյան
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել