Արմեն Սարգսյանը գաղթե՞լ է Հայաստանից. Pastinfo
Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարությունը գրել է՝ գտնվելով ՀՀ սահմաններից դուրս։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՀՀ Նախագահի աշխատակազմը տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄԷ-ում, իսկ արդեն հունվարի 18-ին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նա արձակուրդում է գտնվել մինչեւ հունվարի 21-ը, որն անցկացրել է արտերկրում, իսկ ժամկետը լրանալուց հետո ոչ թե վերադարձել է Հայաստան, այլ ուղարկել հրաժարականի հայտարարությունը։ Այս պահին էլ նա Հայաստանում չէ։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին
- Արթուր Վանեցյան. Ինձ համար Արմեն Սարգսյանի հրաժարականն առնվազն ուշացած է
- Քաղաքագետ. Եվ վերջապես, ինչու այլևս սխալվելու հնարավորություն ազգը չունի
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել
- Արփինե Սարգսյանը՝ արդարադատության փոխնախարար
- Հայաստանի հետ կապ չունեցող նախագահի հերթական արտասահմանյան այցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան