ՄԻՊ թեկնածու. Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում իշխանության այն ներկայացուցիչների մտքերը, որոնք կարծում են, որ Հայաստանում կան ճանապարհներ ու տարածքներ, որ չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին:
«Դա էլ այն պարագայում երբ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ չեն կատարվել»,- հավելեց նա:
Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ ՄԻՊ գրասենյակը անվտանգային ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարել: Միաժամանակ նա ընդգծեց, որ չպետք է ֆետիշացնել անվտանգային գոտին. անվտանգությունը չպետք է կտրել կամ առանձնացնել մարդկանցից:
«Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, դա շատ բարդ պրոցես է՝ նաև քաղաքական կոմպոնենտով, բայց մարդու իրավունքների հարցերն այնտեղ հիմքում են դրված, և երբ մենք նայում ենք ԵԱՀԿ պրակտիկային, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, ուստի, անորոշ ասել՝ «ճանապարհները, ինչ-որ մարդիկ ասում են»…
Իմ մոտեցումը հետևյալն է՝ որևէ պրոցես, որը տեղի է ունենում մեր երկրում, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի այնտեղ, ու ես ընտրվելու դեպքում լինելու եմ այդ պրոցեսում, օգտագործելու եմ իմ հարաբերութունները, կառուցելու եմ հարաբերությունները թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այս խնդիրները հասցեագրվեն: Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ընդհանրապես ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարություններն են», - ասաց նա:
Աննա Գրիգորյանը ՄԻՊ-ի թեկնածուից հետաքրքրվեց նաև՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ:
Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում և արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Այս արձանագրման հետ ես համաձայն եմ», - ասաց Ք.Գրիգորյանը:
Աննա Գրիգորյանը հիշեցրեց ընտրված համայնքապետերի դեպքերը, թե ինչպիսի քաղաքական հետապնդումների են ենթարկվում:
«Միայն Գորիսի համայնքապետի գործը վերցրեք ու ուսումնասիրեք: Նա սոցիալական աջակցություն էր բաժանել քաղաքացիներին, որն օրենքով սահմանված է և դրանից հետո այն դիտարկվել է որպես կաշառք ընդամենը մեկ մարդու ցուցմունքի պատճառով: Հետո այդ նույն մարդն ասել է՝ հետ եմ վերցնում իմ ցուցմունքը: Այդպիսի բան գոյություն չի ունեցել և մինչև հիմա Առուշ Առուշանյանը գտնվում է կալանքի տակ: Որևէ իրավական հիմք չկա, հետևաբար նա քաղաքական բանտարկյալ է և ոչ միայն նա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ կրկին խնդրելով ՄԻՊ թեկնածուից հստակ դիրքորոշում հայտնել:
Ք.Գրիգորյանը նշեց ԵԽԽՎ բանաձևում հստակ կոմպոնենտներ կան, որոնց համապատասխանության հետ չափվում է և հիմնվում է այդ հետևությունը՝ արդյոք նման անձինք քաղաքական բանտարկյալներ են համարվում, թե ոչ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ամբիոնից հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս» արտահայտությունները. Արթուր Ղազինյան
- Եթե ՄԻՊ-ը խախտում ու ռիսկ է տեսնում, անպայման պետք է իր պահանջը ներկայացնի պաշտոնյային․ ՄԻՊ թեկնածու․
- ՄԻՊ-ի թեկնածուն պլագիատով է զբաղված
- Ընտրվելու դեպքում հետ չեմ վերցնելու Արման Թաթոյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումները. ՄԻՊ թեկնածու
- Արդյո՞ք ՄԻՊ թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է լսել Փաշինյանին, բայց անել այն, ինչն ինքն է մտածում
- Իշխանությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել Քրիստինե Գրիգորյանին, որովհետև առաջադրման առաջարկները մերժել են բոլոր բարձր հեղինակություն ունեցող իրավաբանները. Բաբայան
- ՔՊ-ն քվեարկությամբ ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրեց Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների լոբբիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան