ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնությունն ընդլայնելու պատրաստակամության մասին
Ուկրաինային է փոխանցվել ևս 200 մլն դոլարի պաշտպանական օգնություն, ԱՄՆ-ն պատրաստ է ավելացնել նման աջակցությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ կիրակի երեկոյան ուկրաինական «Բորիսպոլ» օդանավակայան է ժամանել ԱՄՆ ռազմական օգնության երկրորդ խմբաքանակով ինքնաթիռը, իսկ 90 տոննա զենքով սպառազինության առաջին խմբաքանակը ժամանել է հունվարի 22-ին։ Սա օգնության առաջին փաթեթն է 2022 թվականին։
Այսպիսով, պաշտպանական օգնությունը գերազանցել է 600 միլիոն դոլարը, ասել է նա ներկայացուցիչը։ «Մենք պատրաստ ենք Ուկրաինային էլ ավելի մեծ աջակցություն տրամադրել»,- նշել է պաշտոնյան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան