ԱՄՆ Պետդեպ. Այս ուղու վրա մեզ դրեց Ռուսաստանը
ԱՄՆ պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տալիս Ուկրաինա չմեկնել Ռուսաստանի ռազմական գործողությունների ու կորոնավիրուսով պայմանավորված սպառնալիքների պատճառով։
Հորդորը հրապարակված է Պետդեպարտամենտի պաշտոնական ու ֆեյսբուքյան էջերում։
Պետդեպը թույլ է տալիս մեկնել Ուկրաինայի առաքելությունից՝ հաշվի առնելով «այդ երկիրն ապակայունացնելու ու Ուկրաինայի քաղաքացիների, Ուկրաինա այցելող կամ այնտեղ բնակվող մյուս մարդկանց անվտանգությունը խարխլելուն ուղղված Ռուսաստանի հետևողական ջանքերը»։
«Մենք շարունակում ենք վերահաստատել մեր աջակցությունը ուկրաինացի ժողովրդին և դա անում ենք՝ հավատարիմ մնալով դեպարտամենտի բարձրագույն առաջնահերթություններից մեկին՝ մեր դիվանագետների և ամերիկացի ժողովրդի անվտանգությանը։ Միացյալ Նահանգները շեշտում է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը բաց է մնում։ Մենք շեշտում ենք, որ մեկնման որոշումը ոչ մի կերպ չի ազդի մեր հանձնառության վրա՝ գնելու դիվանագիտական լուծում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում և նրա շրջակայքում ուժերի անհանգստացնող կուտակմանը: Հյուպատոսական ծառայությունների մեծ մասը նույնպես շարունակվում է, և մենք պատրաստ ենք բավարարել հյուպատոսական ծառայությունների աճող պահանջարկը, թեև դեսպանատունը ներկայումս ունի ոչ ներգաղթային վիզաների մշակման կրճատված հնարավորություն՝ COVID-19 սահմանափակումների պատճառով»,-ասված է հայտարարության մեջ։
Պետդեպը նշել է, որ ԱՄՆ-ն հաստատակամորեն հավատարիմ է մնում Ուկրաինայի ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչի մասին վկայում է հունվարի 22-ին 200 մլն դոլարի չափով անվտանգության ոլորտին ու զինված ուժերին ցուցաբերած աջակցությունը, որն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։
«Ընդգծում ենք, որ այս ուղու վրա մեզ դրեց Ռուսաստանը։ ԱՄՆ-ն մշտապես խոսում է երկու ուղիների մասին, որոնք կարող է ընտրել Ռուսաստանը՝ երկխոսություն և դիվանգիտություն կամ սրացում ու զանգվածային հետևանքներ։ Մինչ ԱՄՆ-ն շարունակում է ընթանալ երկխոսության ու դիվանգիտության ուղիով, եթե Ռուաստանն ընտրի էսկալացիան ու Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների հետևանքով զանգվածային հետևանքները, ապա ներկայիս անկանխատեսելի անվտանգության պայմանները հատկապես Ուկրաինայի սահմաններին, Ռուսաստանի կողմից օկուպացրած Ղրիմում կարող է կտրուկ վատանալ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Պետդեպարտամենտը Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին կարգադրել է լքել Ուկրաինան
- ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնությունն ընդլայնելու պատրաստակամության մասին
- Քաղաքագետ. Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել
- Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան
- Լավրով. Ռուսաստանը երբեք չի սպառնացել Ուկրաինային
- ՌԴ-ի համար Ուկրաինայի հետ իրավիճակը կարգավորելու երկու ճանապարհ կա․ Էնթոնի Բլինքեն
- Քաղաքագետ. Եվրոպական ուտոպիան այսօր անպաշտպան է՝ Ուկրաինան վկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան