24.01.2022. Կորոնավիրուսի 688 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունվարի 23-ին կատարվել է 4612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 176 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352399 դեպք, որոնցից 334394 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8454 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8028 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1523 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9551 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 679 525 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 23.01.2022. Կորոնավիրուսի 814 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
- 22.01.2022. Հայաստանում երկրորդ օրն է՝ կորոնավիրուսից մարդ չի մահանում
- 21.01.2022. Կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել
- 20.01.2022. Կորոնավիրուսի 621 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
- 19.01.2022. Կորոնավիրուսի 563 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
- 18.01.2022. Կորոնավիրուսի 360 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի