Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պնդում է՝ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Նա նշեց, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի օրինակներով կարող է հիմնավորել իր պնդումը։
Նա նշեց, որ Առուշ Առուշանյանի դեպքում դատավորը գործը վարույթ ընդունելուց հետևյալն պնդումն է արել՝ կալանավորման համար կա մեկ հիմք՝ տիկին Ավետյանի կողմից տրված ցուցմունքը, որով հստակ ասում է՝ ես ընդդեմ Առուշանյանի ցուցմունք եմ տալիս։
«Այնուհետև ասել է՝ քանի դեռ չեմ լսել Ավետյանին, թող Առուշանյանը մնա կալանավորված։ Դատավորը լսում է Ավետյանին, պարզում է եղելությունը, որ իրականում նա կալանավորման սպառնալիքի և կիրառման պայմաններում տվել է ոչ ճշգրիտ ցուցմունք։ Դրանից հետո նորից լսում է կալանավորման փոփոխման հետ կապված միջնորդությունը և մարդուն պահում է կալանավորված։ Սա քաղաքական հետապնդո՞ւմ է։ Ես չեմ կարող հավատալ, որ սա կարող է լինել ուղղակի դատավորի սեփական նախաձեռնությունը՝ սկզբում մի բան ասել, հետո փոխել»,- ասաց Վարդևանյանը։
Նրա գնահատմամբ, Աշոտ Երկաթի դեպքում պատկերը շատ ավելի հետաքրքիր է, նույնիսկ դաժան. «Դատախազությանը հարցում եմ ուղարկել, թե 2016-ից մինչ օրս զենք պահելու հոդվածով քանի՞ մարդ եք կալանավորվել։ Պատասխանում են՝ մոտ 10-11 հոգու։ Ուզում եք ասել՝ այդ 10-11 հոգին ևս մեկ տարի եղել են ազատության մեջ, այդքան ամագ ունեն, պատշաճ վարքագիծ են դրսևորել ու իրենց դեպքում էլ նույն ձև՝ մի տարի ազատության մեջ պահելուց հետո տարել, կալանավորե՞լ են։ Ոչ։ Այդպես չի եղել»։
Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ այսպիսի երկակի ստանդարտ երբ կիրառվում է, կարելի է հասկանալ, որ ուրիշ պատճառ, քան քաղաքական գրգռվածությունը, հետաքրքրությունը, չի կարող լինել։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պագմանավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանից հետաքրքրվեց, Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, հիշեցրեց նույն Գորիսի համայնապետ Առուշանյանին կալանավորելու և այլ դեպքեր։
Քրիստիննե Գրիգորյանը նշել էր, որ ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում և արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Այս արձանագրման հետ ես համաձայն եմ», - ասել էր Ք.Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ թեկնածու. Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
- Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Վարդևանյան
- Առուշ Առուշանյանի գործով վաղվա նիստը չի կայանա
- Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան
- Ակցիա գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն Աշոտ Երկաթին»
- Առուշ Առուշանյան. Մենք չենք պատրաստվում ընկրկել, քաջ գիտակցում ենք, որ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք
- Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ