Պապիկյանի հարսանիքի վերաբերյալ ծպտուն չեն հանում հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող ՀԿ-ները. Արեգնազ Մանուկյան
«Սա այն մարդու ձայնն է, որը երեք տարի առաջ ճոխ և օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանիք ունենալու մասին կերազեր»,- ԱԺ ամբիոնի մոտ միացնելով ձայնագրությունը, որում Սուրեն Պապիկյանը ժամանակին քննադատում էր համավարակի ժամանակ մեծ հավաքների կազմակերպումը՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և հավելեց.
«Այն մարդն է, ում քաղաքական թիմի ու այդ թիմի առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերվեց, հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, իսկ նրանց զգալի մասը զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից, նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը»:
Պատգամավորը նկատեց, որ Սուրեն Պապիկյանն, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարները շաբաթ օրը մասնակցել են հարսանիքի, որն իր ճոխությամբ չէր զիջում և գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին:
Մանուկյանը նկատելով, որ հարսանիքն արվում էր այն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է ՀՀ ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս, նշեց. «Հարսանիք, որից կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե այդ միջոցառման քանի մասնակցից են պահանջել ներկայացնել պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստ հանձնած լինելու փաստաթղթերը:
«Հարսանիքի վերաբերյալ ծպտուն չեն հանում, իբրև թե, հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող, օտարերկրյա ֆինանսավորմամբ դայլայլող հասարակական կազմակերպությունները»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և համոզմունք հայտնեց, որ կոռուպցիոն ռիսկի մասին ծպտուն չի հանի նաև ԱԺ դահլիճում նստած ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս կարելի է դրսից ինչ-որ անձնավորության ներկայացնել հերոսի կոչման. Սեյրան Օհանյան
- ԱԺ ամբիոնից հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս» արտահայտությունները. Արթուր Ղազինյան
- Արդյո՞ք այդ առաջարկների մեջ ներառված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման կետը․ Աննա Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան