Քաղաքականության մեջ չկան ընկերական հարաբերություններ. Արթուր Վանեցյան
«Եթե չլիներ հեղափոխությունը, եթե Նիկոլ Փաշինյանից չստանայի պաշտոնի առաջարկ, կարող էր այսօր այլ իրավիճակ լիներ»,- 24.news-ի «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ իրեն Նիկոլ Փաշինյանն էր առաջարկել այդ պաշտոնին նշանակվել. «Ալեն Սիմոնյանի հետ դպրոցական տարիներից ընկերներ ենք եղել, Նիկոլ Փաշինյանին 2-3 անգամ Ալեն Սիմոնյանի ընտանեկան միջոցառումներին հանդիպել ենք, ծանոթ ենք եղել: Երբ եղավ իշխանափոխությունը, Նիկոլ Փաշինյանի կողմից ստացել եմ այդ առաջարկը՝ ղեկավարել այդ կառույցը»:
Արթուր Վանեցյանն ասել է, որ մեծ պատասխանատվությամբ ստանձնել էր այդ պաշտոնը և փորձել ամեն ինչ անել հանուն մեր երկրի, ժողովրդի:
«Ես շատ ծանր եմ ընկերանում և շատ ծանր եմ ընկեր կորցնում: Ալեն Սիմոնյանն ունի իր քաղաքական տեսակետը, թիմը, ուղին, ես ունեմ դրա լրիվ հակառակը: Քաղաքականության մեջ չկան ընկերական հարաբերություններ: Կա քաղաքական գիծ, քաղաքական թիմ, կամ այստեղ ես, կամ այնտեղ:
Այսօր իմ և Ալեն Սիմոնյանի հարաբերությունները սահմանափակվում են զուտ աշխատանքային հարաբերություններով՝ որպես խմբակցության ղեկավար և որպես Ազգային ժողովի նախագահ»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Ինձ համար Արմեն Սարգսյանի հրաժարականն առնվազն ուշացած է
- Արթուր Վանեցյան. Չեմ կարծում, որ Իշխան Զաքարյանի գնալով խմբակցությունը թուլացավ
- Արթուր Վանեցյան. Խորհրդարանում մնալն ինքնպատակ չէ
- Արթուր Վանեցյան. Իշխանության ձայները ընտրություններից հետո բավականին նվազել են
- Վանեցյան. Հավատացեք, Գրիգորի Հայրապետովը բարձրաձայնած կլիներ
- Արթուր Վանեցյան. Չպետք է հրաժարվենք միջազգային ատյաններում մեր պարտականությունները կատարելուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան