Արտակ Զաքարյան. ...Ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«ՀՀ օրենքն ասում է, որ Մարդու իրավինքների Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:
Խեղճ Հայաստանն այնպես են բարոյալքել, որ Հայրենիքը թշնամուն հանձնած, երկիրը ծնկի բերած, երիտասարդ սերնդի մի մասին կործանած, աղքատությունը բազմապատկած կառավարության ներկայացուցիչը (ոչնչով աչքի չընկած փոխնախարարը) հավակնում է կոչվել «բարձր հեղինակություն» վայելող:
Արման Թաթոյանի համեմատ, ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի` հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է, որին պարտավոր են երկրպագել արևելքի ու արևմուտքի բոլոր ազգերը:
Պատկերացնում եմ, թե Նիկոլի ազգակործան քաղաքականությանը գերի ընկած հերթական կամակատար իրավաբանը, ինչպես է կոծկելու Մարդու ոտնահարվող իրավունքներն ու ազատությունները:
Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Խորհրդարանը համակերպվե՞լ է իր հանդեպ ոտնձգություններին
- ԱԺ-ում գաղտնի քվեարկությամբ ընտրում են Մարդու իրավունքների պաշտպան
- Դառնալու եք ՔՊ-ի ՄԻՊ-ը, ոչ թե ՀՀ-ի. Աննա Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածուին
- ՄԻՊ թեկնածու. Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան