Բրիտանիան վախենում է, որ Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով կդադարեցնի գազ մատակարարել Եվրոպա
Մեծ Բրիտանիայում կարծում են՝ Ռուսաստանը կարող է Արևմուտքին «շանտաժի ենթարկել» իր ռեսուրսներով և կրճատել գազի մատակարարումը Եվրոպա, եթե Արևմուտքի կողմից պատժամիջոցներ սահմանվեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին: Այս մասին գրում է The Times թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնյաներին։
Նրանց խոսքով, ինչպես փոխանցում է «Գազետա.ռու»-ն, Բրիտանիայի նախարարները հանդիպում են անցկացրել, որտեղ քննարկել են Ռուսաստանից գազի մատակարարումների հնարավոր կրճատման ազդեցությունը երկրում գների վրա։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիան կարող է բախվել գազի ու բենզինի «ռեկորդային» գների։
«Ի տարբերություն մի շարք երկրների, Մեծ Բրիտանիան գրեթե չի ներկրում ռուսական գազ։ Բայց, ինչպես բոլոր երկրները, մենք կանգնած ենք մեծածախ գների բարձրացման վտանգի առաջ, ինչը լուրջ խնդիր կդառնա, եթե Ռուսաստանն էլ ավելի սահմանափակի մատակարարումները», ասել է պաշտոնյաներից մեկը:
Պարբերականը նշում է, որ Բրիտանիան այնքան էլ կախված չէ ռուսական գազից, որքան եվրոպական մյուս երկրները։ Մասնավորապես, գերմանական գազի մոտ 40%-ը գալիս է Ռուսաստանից, մինչդեռ Շվեդիան և Ֆինլանդիան գրեթե ամբողջությամբ կախված են ռուսական գազից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան