Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը մեկնում է Ադրբեջան
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը կմեկնի Բաքու՝ երկու երկրների միջև տարանցման ու բեռնափոխադրումների դյուրացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում է ParsToday-ը։
Նշվում է, որ Ռոստամ Ղասեմին երկուշաբթի օրը կմեկնի Բաքու՝ Ադրբեջանի պաշտոնյաների հետ քննարկելու տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության զարգացման և երկու երկրների միջև համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը։
Ռոստամ Ղասեմին հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և տրանսպորտի և թվային զարգացման նախարար Ռաշադ Բենիևի հետ՝ քննարկելու Աստարա Չայ գետի վրա համատեղ ճանապարհային կամրջի կառուցման, տարանցիկ բեռնափոխադրումների դյուրացման և ծովային առևտրի ոլորտներում առկա խնդիրների լուծման հետ կապված հարցեր:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը կայցելի Աստարա-Աստարա երկաթգիծ, կծանոթանա ինչպես նաև Աստարա Չայ գետի վրա համատեղ ճանապարհային կամրջի կառուցման նախագին և տարանցիկ ճանապարհներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները