ՆԱՏՕ-ի վերաբերյալ բանաձևի նախագծի վրա աշխատանքներ են տարվում․ Նիկոլոզ Սամխարաձե
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աշխատում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ բանաձևի նախագծի վրա։
«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ, Բյուրոյի նիստում հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հայտնել է, որ բանաձևի նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարանական խմբակցություններին։
«Վաղը մեկնելու ենք Բրյուսել, հանդիպումներ ունենք ՆԱՏՕ-ում: Ցանկանում ենք խորհրդակցել ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ։ Խորհրդարանի բանաձևը մոտ ժամանակներս բոլորի աջակցությամբ կգրանցվի»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները