«Օմիկրոն»-ի արագ տարածման պատճառով համաճարակաբանները տարեց բնակչությանը կոչ են անում ստանալ խթանիչ դոզա
Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի արագ տարածման պատճառով Վրաստանում համաճարակային զարգացումը դժվար է գնահատել։ Համաճարակաբանները, հատկապես տարեց բնակչությանը, կոչ են անում ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի այսպես կոչված խթանիչ դոզան: Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
«Ռիսկերը հատկապես առկա են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն տարբեր խրոնիկական հիվանդություններ և պատվաստված չեն։ Եթե մենք ճիշտ չօգտագործենք առկա ռեսուրսները, իհարկե, կարող ենք քաոս ստեղծել, երբ հիվանդանոցները գերբեռնվեն»,- ասել է ինֆեկցիոնիստ Ալեքսանդր Գոգինավան։
Առողջապահական քաղաքականության մասնագետ Ակակի Զոիձեի խոսքով, Վրաստանում վերակենդանացման բաժանմունքում վարակվածների ավելի քան 90%-ը խնամքի կարիք ունի։
«Այլ երկրների դեպքում նրանց թիվը մոտ 70 տոկոս է, իսկ մեր դեպքում՝ ավելի քան 90 տոկոս»,- ասել է Ակակի Զոիձեն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ նույնպես անդրադարձել է հարցին` ևս մեկ անգամ կոչ անելով բնակչությանը պատրաստվել:
Նշենք, որ Վրաստանում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 051 445 դեպք։ Նրանցից 14 701-ը մահացել է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան