ՔՊ-ն իր համար ԻՊ ընտրեց
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան։
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն ՄԻՊ-ն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները. «ՄԻՊ ընտրության համար առաջադրվել էր Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը։ Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ։ Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Քրիստիննե Գրիգորյան՝ կողմ 68, դեմ՝ 0»։
Ք. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վստահության, քվեարկության համար։ Այնուհետև նա երդում տվեց. «Ստանձնելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»։
ՀՀ-ում Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով։ Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:
Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա իր ընտրության հաջորդ օրը:
Գործող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այդ պաշտոնում է 2016 թվականից. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։
Հարակից հրապարակումներ`
- Դառնալու եք ՔՊ-ի ՄԻՊ-ը, ոչ թե ՀՀ-ի. Աննա Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածուին
- «Եթե ձեր կարծիքով այստեղ ամեն ինչ նորմալ է, ապա էլ մարդու իրավունքների պաշտպանն ինչի՞ է պետք»
- ՄԻՊ թեկնածու. Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
- ԱԺ ամբիոնից հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս» արտահայտությունները. Արթուր Ղազինյան
- Եթե ՄԻՊ-ը խախտում ու ռիսկ է տեսնում, անպայման պետք է իր պահանջը ներկայացնի պաշտոնյային․ ՄԻՊ թեկնածու․
- ՄԻՊ-ի թեկնածուն պլագիատով է զբաղված
- Ընտրվելու դեպքում հետ չեմ վերցնելու Արման Թաթոյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումները. ՄԻՊ թեկնածու
- Արդյո՞ք ՄԻՊ թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է լսել Փաշինյանին, բայց անել այն, ինչն ինքն է մտածում
- ՄԻՊ ՔՊ թեկնածուն չի կիսում Ալեն Սիմոնյանի՝ Արման Թաթոյանի զեկույցները կասկածի տակ դնող մոտեցումները
- Իշխանությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել Քրիստինե Գրիգորյանին, որովհետև առաջադրման առաջարկները մերժել են բոլոր բարձր հեղինակություն ունեցող իրավաբանները. Բաբայան
- ՔՊ-ն քվեարկությամբ ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրեց Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների լոբբիստին
- Դուք երջանիկ անորոշության, կամ տեղեկատվական վաակումի մեջ եք գտնում. Արեգնազ Մանուկյանը՝ ՄԻՊ թեկնածուին
- ՄԻՊ թեկնածուն ներկայացրեց ԱԺ ամբիոնից ընդդիմությանը վիրավորելու Փաշինյանի վարքագծի դեմ պայքարի տեսլականը
- Ո՞ւմ իրավունքների մասին է բարձրաձայնելու Լանզարոտեի ու Ստամբուլյան կոնվենցիաների ջատագով Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ ընտրվելուց հետո
- «Իշխանության սրտի ՄԻՊ թեկնածու դանիելիոաննիսյանները որևէ ձայն հանելո՞ւ են»
- ՄԻՊ թեկնածուի խոստումը. Կանեմ առավելագույնը, որ քիչ տեղ թողնեմ հատկապես ընդդիմության քննադատության համար
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի