Փաշինյանը հանցակից է Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ առկա խնդիրներին. Ագնեսա Խամոյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում այն մասին, երբ նա բարձրաձայնում էր, որ Արմեն Սարգսյանը քաղաքացիության խնդիր ունի։ Այնուհետև նա նշեց, որ 2018 թ. իշխանափոխությունից հետո Փաշինյանի կողմից որևէ անդրադարձ այդ հարցին տեղի չի ունեցել։
«Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ երեկվա հրապարակումն ակնհայտորեն ցույց տվեց, որ նա քաղաքացիության խնդիր է ունեցել է ոչ միայն այն դրվագով, որը մատնացույց էր անում Փաշինյանը ու որի մասին լռեց 2018 թվականից հետո, նաև այլ դրվագներով այլ քաղաքացիությունների հետ կապված խնդիր է ունեցել։ Կարծում եմ՝ Փաշինյանն այստեղ հանցակից է, քանի որ 2018 թվականից հետո արդեն փաստերով իմացել է և չի խոսել այդ մասին»,- ասաց Ա. Խամոյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև դրանով է պայմանավորում, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ ակնհայտորեն փորձեց շրջանցել այդ թեման։
«Փաշինյանը հանցակից է Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ առկա խնդիրներին, որովհետև իմացել է և լռել է»,- ընդգծեց Ա. Խամոյանը։
Ճեպազրույցին ներկա «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ այն, ինչի մասին խոսում են հիմա, առերևույթ հանցագործության մասին է վկայում, իրավապահ մարմինները, մասնավորապես դատախազությունը, երեկվա նույն այդ հրապարակումից հետո պետք է քրեական գործ հարուցի, նաև բացահայելու այն շրջանակները, այն անձանց, ովքեր օժանդակել են, պարտակել են, աջակցել են։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Արմեն Սարգսյանի «ինքնակամ» հրաժարականի համար առիթ է հանդիսացել նրա գործած մեղքերը
- Ես քիչ հավանական եմ համարում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի․ Փաշինյան
- Արմեն Սարգսյանն անելու էր առավելագույնը փախուստի դիմելու համար. Նաիրա Զոհրաբյան
- Արմեն Սարգսյանն այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է. Վարդևանյան
- Արմեն Սարգսյանը գաղթե՞լ է Հայաստանից. Pastinfo
- Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու՝ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել. Օհանյան
- Ինչպես կհիշվի ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան