Հայաստանի ՏՏ ոլորտի որոշ ընկերություններում 1-3 մլն դոլար մասնաբաժին ունեցող աշխատակիցներ կան
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները վերջին 3 տարիներին թռիչքաձև զարգացում են ապրել։ Այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին փոխվել է Հայաստանի ՏՏ ոլորտի ընկալումը միջազգային շուկայում։ «Նույն ԱՄՆ-ում, որտեղ այսօր կենտրոնացած են բոլոր վենչուրային փողերը, ստարտափները, աշխարհի հաջող պրոյեկտների մեծ մասն այնտեղից են գալիս, այսօր ամերիկյան վենչուրներն արդեն գիտեն ինչ է Հայաստանը, քանի որ ունենք մի քանի հաջողված ընկերություններ, որոնք այսօր ներկայացնում են Հայաստանը։ Դա «Սերվիս տիտան» ընկերությունն է, Picsart-ն է, «Կրիսպն» է։ Այսինքն՝ այն հենասյուները, որոնց վրա պետք է հենվենք, մենք դա ունենք»,- ընդգծեց Ալեքսանդր Եսայանը։
ԱՏՁՄ վարչության նախագահը նաև ընդգծեց, որ այսօր ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցները տվյալ ընկերություններում ունեն մասնաբաժին․ «Այսինքն` այն, ինչ ԱՄՆ-ում կա, որ ընկերության աշխատակիցը բացի աշխատավարձից նաև ստանում է անձնական մասնաբաժին, սկսել է կիրառվել նաև մեր երկրում։ Արդեն 1-3 մլն դոլար մասնաբաժին ունեցող աշխատակիցներ կան Հայաստանում։ Օրինակ՝ մեկ ընկերությունում աշխատող մոտ 50 մարդ կա, որ 1 մլն դոլարից ավելի մասնաբաժին ունի»,- նշեց Ալեքսանդր Եսայանը։
Ըստ նրա՝ եթե նրանք իրենց բաժնեմասը վաճառեն, ապա կարող են նոր ընկերություններ հիմնել ՏՏ ոլորտում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանին անհրաժեշտ են նոր մեխանիզմներ նոր պատերազմում հաղթելու համար. Հայկ Չոբանյան
- Թուրքիան նախատեսում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի շրջաններ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան