Թուրքիան նախատեսում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի շրջաններ
Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ և Երևանի հետ ընդլայնել առևտրային կապերը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է Hüriyyet պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում անցկացված արտաքին քաղաքականությանը վերաբերող փակ քննարկումներին։
«Որպես առաջին քայլ որոշում է կայացվել բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Հետագայում օրակարգում կլինի դեպի այլ շրջաններ թռիչքների հարցը։
Մասնավորապես, Վանը կարող է զբոսաշրջային վայր դառնալ հայերի համար: Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշակի պատմական շինություններ, ինչպես օրինակ՝ Կարսի մոտակա կամուրջն ու շենքը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս: Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միևնույն ժամանակ կընդլայնվեն առևտրային կապերը»,- գրել է թուրքական պարբերականը:
Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի կեսերին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր Երևանի հետ ավիահաղորդակցություն բացման մասին: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 2-ից Հայաստանի հետ կսկսվի ավիահաղորդակցությունը:
ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։
Փետրվար - մարտ ամիսներին թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ, ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից
- Սուքիասյանի խոսնակ. Փետրվարի 2-ից կիրականացվեն Երևան-Ստամբուլ չվերթներ
- Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի
- Անկարան և Երևանը կբացեն չարտերային ավիահաղորդակցությունը. Չավուշօղլու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան