Իրանի և Ադրբեջանի սահմանին ճանապարհային կամրջի կառուցման մասին համաձայնագիր է ստորագրվել
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի և նրան ուղեկցող պատվիրակության Ադրբեջան կատարած այցի երկրորդ օրը ստորագրվել է Աստարաչայ գետի վրա ճանապարհային կամուրջ կառուցելու մասին համաձայնագիրը:
ParsToday-ի փոխանցմամբ, փաստաթուղթն այսօր Բաքվում ստորագրել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Հեմաթովը և ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին։
Այսօր Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ներկայությամբ տեղի է ունեցել Աստարաչայ գետի վրա գտնվող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է. «Ճանապարհային կամրջի շինարարությունը կավարտվի մինչև այս տարվա վերջ»:
«Ադրբեջանի նախագահը և կառավարությունը հատուկ նշանակություն են տալիս Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը»,- հավելել է Մուստաֆաևը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները