2022 թ-ին Հայաստանում ու Արցախում կբացվի անօդաչու թռչող սարքերի 9 լաբորատորիա
2022 թվականին նախատեսվում է անօդաչու թռչող սարքերի 9 լաբորատորի բացել Հայաստանում ու Արցախում։ Այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) արդեն նախկին տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականին էլ ԱԹՍ լաբորատորիա է բացվել «Մոնթե Մելքոնյան» վարժարանում։
Րաֆֆի Քասսարջյանն ամփոփելով 2021 թվականի գործունեությունը՝ նշեց, որ նախորդ տարի բացվել են 56 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնցից 52-ը Հայաստանում և Արցախում, 4-ը՝ Ջավախքում։ «Տարեվերջին ընդհանուր լաբորատորիաների թիվը կազմում էր 618, որոնցից վերազինվել է 19 լաբորատորիա։ Սա ապագայի համար կարևոր ներդրումներից մեկն է»,- նշեց նա։
Ըստ Րաֆֆի Քասսարջյանի՝ 2021 թվականի տվյալներով «Արմաթ»-ում սովորող սաների թիվը հասնում է 16 հազարի, իսկ 2021թ-ին շրջանավարտների թիվը կազմել է 1 614:
Նա նաև հայտնեց, որ մեկ «Արմաթ» լաբորատորիա արտահանել են Բանգլադեշի Դաքքա քաղաքում գտնվող ռազմաօդային դպրոց: Բացի այդ, ըստ նրա, ներկայումս բանակցություններ են ընթանում 2022 թ-ին «Արմաթ» լաբորատորիաներ բացել Լիբանանում, Ուզբեկստանում և Վրաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին