Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել. Արծվիկ Մինասյան
«Մենք ներկայումս քննարկման փուլում ենք, անպայման մեր որոշման մասին կհայտնենք»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցերին Հանրապետության նախագահի թեկնածուի տարբերակի շուրջ քննարկումների, առաջադրման վերաբերյալ։
Նա նշեց, որ մի քանի չափանիշներ նկատի առնելով՝ առաջիկայում կոնկրետ կհայտնեն իրենց որոշման մասին։
Հարցին՝ երեկ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր չափանիշները, որ նախագահը պետք է ներդաշնակ լինի իշխող ուժի հետ, նախագահը պե՞տք է այդպիսին լինի, թե՞ ապաքաղաքականացված, Ա.Մինասյանը պատասխանեց. «Առաջիկայում հստակ կներկայացնենք մեր չափանիշները։
Բնականաբար, Փաշինյանի խոսքը վերաբերում էր իր իշխանությանը և ակնհայտ էր, որ այս խոսքի մեջ չկար այն հիմնական միտքը, նպատակադրումը, որն անհրաժեշտ է մեր այսօրվա ստեղծված վիճակից դուրս գալու մասով։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել։ Նախագահը պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը»։
Ճեպազրույցին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի գնահատմամբ, բավականին վտանգավոր հայտարարություն է, որ պետք է բոլոր ինստիտուտների միջև՝ օրենսդիր, գործադիր, նախագահական, ներդաշնակեցում տեղի ունենա։
«Սա նշանակում է, եթե ավելի բաց խոսենք, Փաշինյանը որպես Հանրապետության նախագահ ուզում է տեսնել մեկին, ով ընդհանրապես որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի հետ կապված, այսինքն մարդ, որ ոչ մի խոչընդոտ չի ստեղծի հերթական նոր խնդիրների համար, բացարձակ լուռ և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Արմեն Սարգսյանի «ինքնակամ» հրաժարականի համար առիթ է հանդիսացել նրա գործած մեղքերը
- Ես քիչ հավանական եմ համարում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի․ Փաշինյան
- «Հետք»-ի տեղեկություններով,Արմեն Սարգսյանն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր
- Արմեն Սարգսյանն անելու էր առավելագույնը փախուստի դիմելու համար. Նաիրա Զոհրաբյան
- Արմեն Սարգսյանն այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է. Վարդևանյան
- Արմեն Սարգսյանը գաղթե՞լ է Հայաստանից. Pastinfo
- Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու՝ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել. Օհանյան
- Ինչպես կհիշվի ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը
- Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին
- Արթուր Վանեցյան. Ինձ համար Արմեն Սարգսյանի հրաժարականն առնվազն ուշացած է
- Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
- ՀՀ նախագահի հրաժարականից հետո ի՞նչ է նախատեսված Սահմանադրությամբ
- Արմեն Աշոտյան. Մեր երկրի գլխին նոր ուժեղ շանթի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել
- «Առաջին անգամ փախել է վարչապետի, երկրորդ անգամ՝ նախագահի պաշտոնից»
- Իրավաբան. Առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող
- Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան. Արամ Վարդևանյան
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել