Ֆրանսիայից «օրենքով գողը» դատի է տվել Վրաստանի նախագահին
Ֆրանսիայում ցմահ ազատազրկման դատապարտված քրեական հեղինակություն Կախա Շուշանաշվիլին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում է վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, փոխանցում է Jnews-ը։
Հանցագործ աշխարհում «Կախա Ռուսթավսկի» մականունով հայտնի Կախա Շուշանաշվիլին 2010 թվականին ֆրանսիական դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել մեկ այլ «օրենքով գողի»՝ «Լադո» մականունով Վլադիմիր Ջանաշիայի պատվիրված սպանության մեջ։
Սալոմե Զուրաբիշվիլին 2020 թվականին Վրաստանի բազմաթիվ օրենքով գողերի զրկել է Վրաստանի քաղաքացիությունից՝ սահմանափակելու նրանց առանց վիզայի ճանապարհորդությունը ԵՄ-ում։ Բացի այդ, եթե նրանց կալանավորեն արտասահմանում, ապա նրանք Վրաստան չեն արտաքսվի։
«Ռուսթավի-2»-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն վարույթի մեջ է առել Շուշանաշվիլիի հայցը։
Կախա Շուշանաշվիլիի դուստրը՝ Թաթիա Շուշանաշվիլին, լրագրողներին հայտնել է, որ իր հայրն արդեն 12 տարի պատիժ է կրում Մարսելի բանտում։ Նրան տեղափոխել են մեկուսարան, նրա առողջական վիճակը գնալով վատանում է, ուստի նա պահանջում է իրեն արտահանձնել իր հայրենիքին, իսկ դրա համար անհրաժեշտ է վրացական անձնագիր։
«Նա հայց է ներկայացրել դատարան։ Մենք դատարանի միջոցով պահանջում ենք չեղարկել նախագահի ստորագրած հրամանագիրը»,- հայտարարել է Թաթիա Շուշանաշվիլին։
Վրաստանի արդարադատության նախարարության ծառայությունների զարգացման գործակալությունը՝ նախագահի հետ միասին, դատարանում ներկայացված են որպես մեղադրյալ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքացիությունը դադարեցնելու մասին նախագահի համապատասխան հրամանագիրը հիմնվել է Արդարադատության նախարարության եզրակացության վրա, որից բխում է, որ Կախաբեր Շուշանաշվիլին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2015 թ.-ին: Շուշանաշվիլիի փաստաբանը պնդում է, որ ներկայացված փաստաթուղթը վավերական չէ, քանի որ Շուշանաշվիլին, ով այս ընթացքում հետախուզման մեջ էր գտնվում Ինտերպոլի Կարմիր շրջաբերականով, արդեն իր պատիժն էր կրում Մարսելի բանտում։
Բացի Շուշանաշվիլիից, ընդդեմ նախագահի հայց են ներկայացրել նաեւ այլ օրենքով գողեր։ Խոսքը, ըստ էության, 2013-18 թվականներին վրացական դատարանների կողմից արդարացվածվաների մասին է, սակայն արդարացնող դատավճիռների հրապարակումից հետո նրանք միևնույն է ստիպված էին լքել երկիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները