Թուրք լրագրողին ասացվածք հրապարակելու համար կալանավորել են
Ստամբուլի դատարանը լրագրող Սեդեֆ Քաբաշին կալանավորել է Թուրքիայի նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Լրագրողն իր թվիթերի միկրոբլոգում մի ասացվածք էր հրապարակել։ Իրավապահները դրանում թաքնված իմաստ են տեսել՝ ուղղված Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Սեդեֆն իր թվիթում գրել է. «Եթե ցուլը մտնի դղյակ, թագավոր չի դառնա, բայց պալատը կվերածվի գոմի։
Չերքեզական ասացվածք»։
Korrespondent-ը գրում է, որ նույն ասացվածքը Քաբաշը կրկնել է Tele 1 հեռուստաընկերության եթերում։ Հենց նույն հեռուստաընկերությունն էլ հաջորդ օրը ցուցադրել է կադրեր, թե ինչպես են ձեռնաշղթաներով լրագրողին ուղեկցում դատարան։
Հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մեդան Յանարդագը խստորեն դատապարտել է կալանավորումը՝ նշելով, որ ասացվածքի համար չի կարելի անազատության մեջ պահել լրագրողին։ Նա կատարվածի վրա հրավիրել է ԶԼՄ-ների ու հասարակության ուշադրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արաբների մասին թուրք երգչուհու ռասիստական գրառումը հեռացվել է Twitter-ից
- Ծաղրանկար հրապարակելու համար թուրք լրագրողը դատապարտվել է
- Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար 7000 լիրա փոխհատուցում կվճարի