Բնության համար վտանգավոր են նաև լվացք չորացնող սարքերը
Գիտնականները պարզել են, որ բնության համար լվացքը չորանոցնելու սարքը կամ չորանոցը վտանգավոր են, գրում է gismeteo.ru-ն։ Ըստ Քենեթ Լյունգի, որը ղեկավարում է Հոնկոնգի քաղաքային համալսարանի քիմիայի ամբիոնը, չորանոցները շահագործման ընթացքում մթնոլորտ են արտանետում պլաստիկ միկրո մանրաթելեր: Նման մեկ սարքը տարեկան դառնում է մոտավորապես 120 միլիոն պոլիմերային մանրաթելերի արտանետման աղբյուր:
Սա ապացուցվել է փորձի ժամանակ։ Լյունգը և գործընկերները ուսումնասիրել են չորանոցի 15 րոպեանոց ցիկլի արդյունքները երկու տեսակի տեքստիլով՝ սինթետիկ և բնական բամբակ: Բամբակը նաև մանրաթելեր է արտանետում,որոնք անվնաս են, քանի որ օրգանական են և համեմատաբար արագ քայքայվում են։
Այնուհետև գիտնականը առաջ է քաշել 3D տպիչի միջոցով չորանոցներից վնասակար արտանետումները վերահսկելու գաղափարը: Դրա վրա Լյունգը և նրա թիմը տպել են պարզ ֆիլտրերի նմուշներ, որոնք կարող են կլանել միկրոթելերը:
Գյուտը, իհարկե, ամբողջությամբ չի վերացնի պոլիմերների բացասական ազդեցությունը։ Լրիվ հաջողության հասնելու համար հագուստի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները լավ կլիներ վերանայեին իրենց մոտեցումները գործվածքների ընտրության հարցում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան