Համավարակի պատճառով ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը հետաձգվել
Ջրային մարզաձևերի աշխարհի հերթական առաջնությունը պետք է տեղի ունենար 2021թ. հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը։ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով այդ միջոցառումը նշանակվել է 2022թ.մայիսի 13-29-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Նշվում է նաև, որ ՖԻՆԱ-ի գործկոմը որոշել է աշխարհի առաջնությունը հետաձգել ևս մեկ տարով /2023թ./, պատճառ դարձնելով համաճարակը:
2023թ.առաջնության ստույգ ժամկետները դեռ որոշված չեն:
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում մեդալներ են խաղարկվում լողում, դայվինգում /սուզալող/, ջրացատկում, ջրագնդակում և արտիստիկ /սինխրոն / լողում: