25.01.2022. Կորոնավիրուսի 1332 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
Հայաստանում հունվարի 24-ին կատարվել է 5713 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 155 հիվանդ, մահվան 6 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353731 դեպք, որոնցից 334549 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8032 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1525 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9557 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2685238 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 24.01.2022. Կորոնավիրուսի 688 նոր դեպք է գրանցվել
- 23.01.2022. Կորոնավիրուսի 814 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
- 22.01.2022. Հայաստանում երկրորդ օրն է՝ կորոնավիրուսից մարդ չի մահանում
- 21.01.2022. Կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել
- 20.01.2022. Կորոնավիրուսի 621 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
- 19.01.2022. Կորոնավիրուսի 563 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան