Հայկական երկու պետությունների նախագահները ԼՂՀ-ում ներկա են գտնվել զորավարժությունների անցկացմանը
ԼՂՀ ՊԲ «Մեխակավան» զորավարժարանում անցկացվեց մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն:
Հայկական երկու հանրապետությունների համագործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները և բարձրաստիճան հրամանատարական կազմը ներկա են գտնվել զորավարժությունների անցկացմանը:
Մի քանի փուլով անցկացված զորավարժությունների հիմնական նպատակն է՝ կատարելագործել ներգրավվող ստորաբաժանումների հրամանատարների ունակությունները մարտի տարբեր տեսանկյուններում ենթակա և տրված ստորաբաժանումների հատուկ ղեկավարման գործում, ինչպես նաև գումարտակների շտաբերի մարզումը:
Զորավարժությունները հնարավորինս մոտեցված են եղել իրական մարտական գործողություններին: Սկզբում ՊԲ ստորաբաժանումները կազմակերպեցին պաշտպանություն՝ հայտնաբերելով և լռեցնելով երևակայական հակառակորդի կրակակետերը, այնուհետև զորավարժության մասնակից ստորաբաժանումները անցան հակահարձակման:
Զորավարժության ավարտից հետո հայկական երկու պետությունների նախագահները և պաշտպանական գերատեսչության ղեկավարները պարգևներ հանձնեցին զորավարժության ընթացքում ակտիվություն ցուցաբերած զինծառայողներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան