Կանադացի զույգը չեղյալ է համարել հարսանիքը և գումարը նվիրաբերել փախստականներին
Կանադայի Տորոնտո քաղաքի բնակիչներ Սամանթա Ջեքսոնը և Ֆարզին Յուսեֆյանը չեղյալ են համարել 2016-ի մարտին ծրագրված հարսանիքը և գումարը նվիրաբերել են սիրիացի փախստականներին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Զույգը համացանցում տեսել էր սիրիացի խեղդված երեխայի լուսանկարը և հենց այդ պահին էլ որոշել չեղյալ համարել հարսանիքը, իսկ հյուրերին խնդրել են նվերների փոխարեն գումար նվիրաբերել փախստականների խնդիրներով զբաղվող կազմակերպությանը: Ճոխ հարսանիքի փոխարեն զույգը համեստ արարողություն է արել քաղաքապետարանի շենքում, այնուհետև ընթրիք կազմակերպել ընտանեկան միջավայրում:
Զույգը, նրանց ազգականներն ու ընկերները հավաքել են 17,5 հազար դոլար: Նորապսակները նպատակ ունեն հավաքել 27 հազար դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան