Ավազակային հարձակում Արարատի մարզում
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզում գազալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 04-ի սահմաններում, դիմակավորված անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Գետափնյա գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի աշխատասենյակ և զենքի գործադրմամբ, գազալցակայանի աշխատակից Ա.Գամեյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել զգալի չափերի գումար, որից հետո դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան