Մահացել է ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը
78 տարեկանում մահացել է ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը։ Londonnewstime.com-ի հաղորդմամբ, լուրը հաստատել է նրա ներկայացուցիչը։
Նշվում է, որ «Agents of S.H.I.E.L.D.» սերիալում հանդես եկած դերասանը մահացել է հունվարի 22-ին Լոս Անջելեսում Covid-19-ի հետ կապված բարդությունից։
Հայկական ծագում ունեցող Վաչիկը Մանգասրայնը ծնվել է Իրանում 1943 թվականին, իսկ 1960-ականների կեսերին գաղթել է ԱՄՆ։ Քսան տարեկանում նա աշխատել է թատրոններում և երբեմն վերադարձել է Իրան, որտեղ դեր է խաղացել իրանահայ ռեժիսոր Սամուել Խաչիկյանի նկարահանած ֆիլմում։
Նա նկահանվել է Marvel-ի «Agents of S.H.I.E.L.D.» սերիալում, առավել հայտնի է հենց այս ֆիլմում կերտած Կասիմ Զագլուլի դերով, «Սորայա Մ.-ի քարկոծումը» (2008) և այլ ֆիլմերում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան