Կորոնավիրուսի օմիկրոն շտամը վերջինը չէ. ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն երկուշաբթի օրն ասել է, թե վտանգավոր կլինի ենթադրել, որ արագ փոխանցվող օմիկրոնը կորոնավիրուսի վերջին ենթատեսակն է:
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, նա նաև ասել է, որ այս տարի հնարավոր է դուրս գալ համաճարակի սուր փուլից, եթե իրականացվող ռազմավարությունն ու միջոցները, ինչպիսիք են թեստավորումն ու պատվաստանյութերը, կիրառվեն համապարփակ կերպով:
Ելույթ ունենալով Գործադիր խորհրդի նիստի բացման ժամանակ՝ Գեբրեյեսուսն ասել է, թե ինը շաբաթ առաջ բացահայտվելուց ի վեր այս ենթատեսակով վարակվածության ավելի քան 80 միլիոն դեպք է արձանագրվել, ինչն ավելի մեծ թիվ է կազմում, քան ամբողջ 2020 թվականի ընթացքում գրանցված դեպքերը:
«Նոր ենթատեսակներ ի հայտ գալու հնարավորությունները մեծ են»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «Օմիկրոն»-ի արագ տարածման պատճառով համաճարակաբանները տարեց բնակչությանը կոչ են անում ստանալ խթանիչ դոզա
- Որոնք են կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ «Օմիկրոն»-ի հինգ ախտանիշները
- Ռուսաստանում՝ կորոնավիրուսի նոր ռեկորդներ․ 52.3%-ի մոտ՝ «Դելտա», 47.7%-ի մոտ՝ «Օմիկրոն»
- Ի՞նչ անել «օմիկրոն»-ի առաջին նշանների դեպքում
- «Օմիկրոն» շտամի ախտանշանները
- ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկը նախազգուշացնում է «օմիկրոն»-ի դեմ պայքարում «դժվար շաբաթների» մասին
- Հայաստանում գրանցվել է «Օմիկրոն» շտամի 7 դեպք
- Բժիշկը պատմել է, թե ինչպես է «օմիկրոնն» արտահայտվում երեխաների մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան