Դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանը թեստավորվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Ինչպես տեղեկացրեց Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ, և ինքը՝ որպես կոնտակտավոր անձ, թեստ է հանձնել, որի արդյունքը կլինի այսօր երեկոյան։
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ Գևորգյանը հեռակա կարգով մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին։ Պաշտպանը նաև հիշեցրեց, որ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում նախատեսված նիստի մասին դատարանին նախապես տեղեկացրել են։
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նախնական նշանակվեց փետրվարի 1-ին՝ կախված Ռոբերտ Քոչարյանի թեստի արդյունքից։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Խորհրդարանը համակերպվե՞լ է իր հանդեպ ոտնձգություններին
- Սիրուշոյի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան