Ճանապարհների վիճակը՝ ժամը 9։00-ի դրությամբ
Հունվարի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշտարակի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Ապարանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Արագածի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Արթիկի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Ախուրյանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Կոտայքի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Հրազդանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սևանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) ձյուն է տեղում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները