Ուկրաինան հերքել է ԻՊ-ին զենք վաճառելու մասին լուրերը
Ուկրաինան չի վաճառել չինական արտադրության FN6 տեսակի զենիթա-հրթիռային համակարգեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության ներկայացուցիչը: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ Ուկրաինան չունի նման տեսակի զինատեսակ:
Հիշեցնենք, որ «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպությանը ֆինանասվորելու և զինելու մեջ կասկածվող ծայրահեղական խմբավորումների ցանցի առաջնորդը խոստովանել է, որ զենք է գնել Ուկրաինայի տարածքում՝ հետագայում Թուրքիայի տարածքով այն ԻՊ-ի գրոհայիններին փոխանցելու համար: