Աշտարակի բժշկական կենտրոնում օրական պատվաստվում է 90֊95 քաղաքացի
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանն այսօր այցելեցին Աշտարակի բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։
«Նրանք տեղում ծանոթացան պատվաստումային գործընթացին, ԲԿ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի հետ քննարկեցին մարզում COVID19-ով հիվանդացության իրավիճակն ու առողջապահության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ։
Սերգեյ Մովսիսյանն ու Հարություն Գուլյանը ստացան իրենց հերթական պատվաստումը։
Մեզ հետ զրույցում բուժաշխատողները նշեցին, որ Աշտարակի ԲԿ-ում օրական պատվաստվում է 90-95 քաղաքացի, այդ թվում՝ թե՛ մարզի, թե՛ Երևանի բնակիչներ։
Հավելենք, որ ԲԿ-ում պատվաստանյութերի պակաս չկա, քաղաքացիները կարող են իրենց նախընտրած պատվաստանյութը ստանալ: Մարզում պատվաստումային գործընթացն իրականացվում է նաև շրջիկ կայանների միջոցով։
Հորդորում ենք պատվաստվել և խուսափել համավարակի անցանկալի հետևանքներից։ Առողջ եղեք»,- ասվում է հաղորդագրությունում։