«Դատալեքս»-ի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ. ԲԴԽ
«Դատալեքս» տեղեկատվական համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
«Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում:
Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար»,- նշում են ԲԴԽ-ից:
Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել էր, որ ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը
Հարակից հրապարակումներ`
- Շարունակվում են ահազանգերը, որ Վարչական դատարանի նախագահը խախտումներով է իրականացնում գործերի մակագրությունը. ՄԻՊ
- Հնարավոր էր այլ լուծում գտնել. դատավոր Ռշտունին՝ էլեկտրոնային մակագրման համակարգը չգործելու մասին
- Դատավոր Հարությունյան. Ցանկություն էլ չունեն էլեկտրոնային մակագրման համակարգիչները վերադարձնել
- Ձեռքով մակագրումը կոնկրետ դատական իշխանության դեմ ուղղված քայլ է. Վարոսյան
- Դատավորներին գործերի մակագրումը տեղի է ունենում, մեղմ ասած, կասկածելի եղանակով. Հայկ Մամիջանյան