Մեզ հաճախ մեղադրում են, որ քանդում ենք դպրոցը. Ժաննա Անդրեասյան
«Որևէ սահմանափակում չի լինի սուր քննադատությանը, եղեք ազատ, խոսենք օրակարգից, բայց առանց որևէ անձնայինի, անունների և վիրավորանքի, ինձ էլ հաճելի չի լինի ընդհատել նման ելույթները»,- այսօր ԱԺ-ում կազմակերպված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Օրենքի փոփոխությունները ներկայացնող ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ նախարարությունն ամենայն ուշադրությամբ լսելու է բոլոր մտքերն ու ելույթները՝ դրանք քննարկելու և ըստ անհրաժեշտության առաջիկա օրակարգում ներառելու համար, սակայն հանդիպմանը մասնակից կրթության ոլորտի մոտ 100 ներկայացուցիչների հարցերին պատասխանելիս արդեն մերժում էր հնչած առաջարկները:
«Մեզ հաճախ մեղադրում են, որ ուզում ենք փոխել դպրոցը, որ քանդում ենք դպրոցը»,- իր ելույթի սկզբում հայտարարեց Ժաննա Անդրեասյանը և առաջարկեց նախ պատասխանել, թե որ դպրոցի մասին է խոսքը:
Պատասխանելով իր իսկ հարցին՝ նա ասաց, որ եթե երեխաները դպրոցում լավ սովորեն, ապա իրենց կարողությունները կկարողանան իրականացնել 57%-ով և եզրակացրեց. «Ինչ-որ առումով դպրոցի ավարտին մնում ենք կիսամարդ կամ կիասաքաղաքացի՝ մեր չիրացվածությամբ»:
ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ դպորցում ուսոիւմնառության 12 տարվա արդյունքին կարող էին հասնել 9 տարում:
«2003-15 թթ. Հայաստանում աշակերտների 16-28%-ը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը»,- հայտնեց Անդրեասյանը և շեշտեց, որ 8-11%-ն այնքան ցածր գիտելիք է ունեցել, որ անհնար է եղել նրանց գնահատել:
Անդրադառնալով ուսուցչական կազմի խնդրին՝ ԿԳՄՍ փոխնախարարը տեղեկացրեց, որ տարեկան 700 ուսուցչական թափուր տեղեր կան և այդ խնդիրն առաջիկայում ավելի է խորանալու, քանի որ մանկավարժական համալսարանում որոշ մասնագիտությունների գծով տարեկան 1-3 մասնագետ է ավարտում:
«Դպրոցի զարգացման ծրագրերը վերածել ենք շինարարության ծրագրերի, ով ավելի լավ կփոխի դպրոցի դռներն ու լուսամուտները»,- տնօրենների ընտրության կարգին և դրանում ներկայացվող զարգացման ծրագրերին անդրադառնալով՝ ասաց Ժաննա Անդրեասյանը և տեղեկացրեց, որ օրենսդրական հիմնական փոփոխությամբ տնօրենի լիազորություններից առանձնացվել է վարչատնտեսական գործառույթը և դիտարկում են ընդհանրապես այն առանձին իրավաբանական անձանց և կազմակերպություններին տալու հեռանկարը՝ տնօրենին և ուսուչական կազմին հնրարավորություն տալով զբաղվել բուն ուսումնական գործընթացով:
Քննակմանը ներկա Շիրակի մարզի դպրոցներից մեկի ներկայացուցիչ Արփինե Նիկողոսյանը տարակուսեց, թե ինչո՞ւ պետք է տնօրենը, որն ընտրվել է դպրոցի խորհրդի կողմից, հաշվետու լինի նույն կառավարման խորհրդին և առաջարկեց, որ նա անմիջական հաշվետու լինի պետական կառավարման լիազոր մարմնին:
Ժաննա Անդրեասյանը պնդեց, որ դպրոցում պետք է թողնել կոլեգիալ կառավաման համակարգը, որպեսզի քննարկվեն զարգացման խնդիրները:
«Ուսուցչի մրցույթներով մենք ոչ մի լավ մասնագետ ընտրելու հարց չենք լուծում»,- հայտնեց Արփինե Նիկողոսյանը՝ նկատելով, որ այդ մրցույթներում մասնագիտական և նեղ մասնագիտական ոչ մի հարց չկա և ընտրում են ոչ թե լավագույն մասնագետին, այլ լավագույն անգիր անողին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան