Կենտրոնական բանկը ստուգումներ կանցկացնի փոխանակման կետերում և գրավատներում
ԿԲ-ն հայտնում է, որ մի շարք փոխանակման կետերում և գրավատներում անցկացվելու են ստուգումներ:
«ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման
դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ
(ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2022 թ. հունվարի 21-ից մինչև 2022
թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության
համապատասխանության ստուգումներ:
Առուվաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկն այստեղ։
ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման
դեպարտամենտը 2022 թ. հունվարի 21-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած
ժամանակահատվածում գրավատնային գործունեության լիցենզիա ստացած անձանց մոտ
իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ:
Գրավատների ցանկն այստեղ»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում