Չեմ կարծում, որ այս փուլում կարելի է խոսել ՀԱՊԿ զորքերի ներգրավման մասին. Նիկոլայ Բորդյուժա
«Ես չեմ կարծում, որ այս փուլում կարելի է խոսել և մշակել գործողություններ ՀԱՊԿ զորքերի ներգրավման կամ Հայաստանին ինչ-որ այլ ռազմական օգնության ցուցաբերման մասին»,- Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժան:
Վերջինս պատասխանեց Հայաստանի լրագրողի հարցին, թե ո՞ր դեպքերում ՀՀ-ն կարող է ակնկալել Ղազախստանի օրինակով ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը՝ հաշվի առնելով իր սահմաններին պարբերաբար տեղի ունեցող ռազմական բախումները:
«Ես կարծում եմ, որ այն ինչ այսօր արված է, այդ թվում ՌԴ խաղաղապահների միջոցով Արցախում, կայունության երաշխիք է»,-շեշտեց Բորդյուժան և ընդունեց, որ միջադեպեր բոլոր դեպքերում լինում են, որոնց ինքը հետևում է և ցավում ՀՀ սահմանին կայունության առումով կատարվողի համար:
Նա հայտնեց, որ խորապես տիրապետում է Արցախի խնդրին, քանի որ երկար ժամանակ զբաղվել է դրանով:
«Ես այսօր չէի խոսի Ղազախստանի օրինակով հակազդման մասին, այլ կխոսեի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների հաստատմանը աջակցություն ցուցադրման մասին, իսկ այն նշանակում է համատեղ աշխատանքային խմբի ստեղծում, արխիվներից նյութերի, այդ թվում նաև ՌԴ-ից տարբեր տարիների քարտեզների ստացում և փոխադարձ ընդունելի որոշման՝ սահմանների հաստատման հասնել»,-ասաց Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգողը:
Նրա խոսքով՝ այն անմիջապես կբացառեր սահմանային զինված բախումները և փոխհրաձգության հնարավորությունները և դրանից հետո սահամանգծում կարվեր:
Ըստ Բորդյուժայի՝ նման գործընթաց ՌԴ-ն շատ է անցել և հիշեց, որ ՌԴ աջակցությամբ նման խմբեր ստեղծվել են Ղազախստանի և Չինաստանի հետ, որտեղ նույնպես եղել են վիճարկելի հատվածներ և շիկացած մթնոլորտ, բայց ընդունվել են դիվանագիտական լուծումներ և այդ խնդիրների թնջուկը բացվել է՝ բացառելով ռազմական կոնֆլիկտները:
Նիկոլայ Բորդյուժան նկատեց, որ ՌԴ-ն առաջարկել է իր աջակցությունն իր արխիվներից պատմական և փաստական փաստաթղթեր ներկայացնելու հարցում, որոնք պետք է դրվեն սահմանների սահմանազատման հայ-ադրբեջանական աշխատանքային խմբի գործունեության հիմքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները