Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող անտառներն աղտոտված են միկրոպլաստիկայով
Գիտնականները հետազոտել են Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող արևադարձային շրջանի բնական անտառային էկոհամակարգերի և գյուղատնտեսական պլանտացիաների հողը՝ միկրոպլաստիկ աղտոտվածության առումով:
Հայտնաբերված բոլոր միկրոպլաստիկներից հատկապես շատ են եղել պոլիէթիլենային միկրոմասնիկները, ինչպես նաև մանրաթելեր՝ հիմնականում 1 միլիմետրից պակաս, որոնք հիմնականում ունեցել են կապույտ, դեղին և կանաչավուն գույն։
Մինչև 10 սանտիմետր խորության վրա գտնվող հողի շերտերը զգալիորեն ավելի շատ միկրոպլաստիկ են պարունակում, քան 10-ից 20 սանտիմետր խորության վրա: Հատկանշական է, որ բանանի պլանտացիաներում աղտոտվածության մակարդակը տասն անգամ ավելի բարձր է եղել, քան կաուչուկինը և տասնութ անգամ ավելի, քան առաջնային և երկրորդային անտառներում: Երկրորդական անտառում հողի վերին շերտի միկրոմասնիկները տարբերվում էին ամենամեծ չափերով։
Հետազոտության արդյունքների համաձայն, արևադարձային շրջաններում բոլոր հիմնական հողատեսակները հակված են միկրոպլաստիկ աղտոտմանը: Իրավիճակը հատկապես տագնապալի է գյուղատնտեսությամբ զբաղվող շրջաններում։
Հավելենք, որ ողջ աշխարհում մեծ խնդրի է դարձել պլաստիկ նյութերով աղտոտվածությունը։ Այն մեծ վնասներ է հացնում բնությանն ու կենդանական աշխարհին, ինչպես նաև մարդու առողջությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան