Սպիտակ տունը Ռուսաստանին ավելի ծանր պատժամիջոցներով է սպառնացել, քան 2014 թվականին
Ֆինանսական սահմանափակումները, որոնք ԱՄՆ-ը մտադիր է Ռուսաստանի դեմ սահմանել Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում, ավելի ծանր կլինեն, քան 2014 թվականին, հայտարարել են Սպիտակ տանը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Երբ 2014-ին մենք կիրառեցինք պատժամիջոցները, շատ ավելի քիչ խիստ, քան նրանք, որոնք այժմ քննարկում ենք, Ռուսաստանում աշխատելու օտարերկրյա կապիտալի սահմանափակումները հանգեցրին արժույթի (ռուսականի ) մինչև 50% արժեզրկմանը: Կենտրոնական բանկը ստիպված է եղել օգտագործել իր պահուստների 25%-ը ռուբլու պաշտպանության համար»,- հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Ըստ պաշտոնյայի՝ խոսքը միանվագ, ոչ փուլային միջոցառումների ընդունման մասին է։ Նա հավելել է, որ ռուբլու փոխարժեքի ներկայիս փոփոխությունը «արտացոլում է տնտեսական պատժամիջոցների նշանակությունը, որոնք մենք պատրաստ ենք կիրառել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան