Փաստաբան. Ըստ ոստիկանության, սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու բանալիները
Փաստաբան. Վարդենիսի ՏԻՄ ընտրությունների մասնակից «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը գրում է.
«Ոստիկանության աշխատելաոճից պարզ է դառնում, որ սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու ղեկավարի աշխատասենյակի բանալիները:
Առաջին դեպքում մի ամբողջ դիմակավորված խումբ են ուղարկում «կասկածյալին» բերման ենթարկելու ու Երևանից Մարտունի հասցնելու համար: Երկրորդ դեպքում, ոստիկանությունը առանց որևէ ավելորդ շտապողականության ընդամենը նամակներ է ուղարկում աշխատակազմի քարտուղարին:Դա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետը հայտարարում է, որ որոնվող իրերը հանձնել է քարտուղարին, իսկ վերջինս էլ գրավոր հերքում է այդ փաստը:
Երկիր մանկապարտեզ կամ գժանոց, ոնց կուզեք մեկնաբանեք:
Հ.Գ. Երկու դեպքում էլ նույն Գեղարքունիքի մարզային վարչությունն է պատասխանատու ստորաբաժանումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Մելքոնյանը՝ ոստիկաններին. Պրոֆեսիոնալ եղեք ու ձեր խղճի դեմ բաներ մի արեք
- Ստացվում է՝ Սայաթ Շիրինյանին պարզապես առևանգել են․ Վահե Եփրիկյան
- Ահազանգ. Դիմակավորված անձինք բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին
- Վարդենիսում հետընտրական իրավիճակի վերաբերյալ այսօր էլ ապօրինության ահազանգ են հնչեցնում
- Վարդենիսում ՔՊ-ն ոստիկանության ակնհայտ ապօրինի աջակցությամբ փորձում է խմբագրել բնակիչների ընտրության արդյունքները. Իոանիսյան
- Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ շենքի բակում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան