«Ժողովուրդ». Ինչու հեռացավ ՀՀ նախագահը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը դեմ չէ ընդլայնված լիազորությունների դեպքում նախագահ լինել, համենայնդեպս այդպիսի հայտարարություն նա արել է 2020 թվականի վերջում Գյումրիում հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Պաշտոնական հաղորդագրության մեջ թռուցիկ է ներկայացված սահմանադրական փոփոխությունների հատվածը, և մեծ տեղ է հատկացված նրա այն կարծիքին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն մեկուկես տարի անց: «Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ ընտրություններ, պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է անենք։ Միակ ձևն այն է, որ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները թող պատրաստվեն ընտրություններին՝ մեկ կամ մեկուկես տարի հետո։ Այս մարդիկ պետք է ժամանակ ունենան, որ իրենց կոնսոլիդացնեն, մեջտեղ գան նոր առաջնորդներ, հատկապես՝ երիտասարդները», - նշված է հայտարարությունում:
Սակայն, այս ամենից զատ, նախագահը չի թաքցրել, որ եթե երկրում կառավարման համակարգ փոխվի, և անցում կատարվի նախագահական կամ կիսանախագահական համակարգի, նա դեմ չի լինի իր թիմով մասնակցել ընտրությունների: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց գյումրիաբնակ քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը ևս մասնակցել է Արմեն Սարգսյանի այդ հանդիպմանը: «Նա ասել է, որ եթե ապագայում տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ, ապա ինքը չի բացառում, որ իր թիմը կկազմի և ակտիվորեն կմասնակցի քաղաքական գործընթացների: Նա մանրամասն նշում էր, թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացումը և այլ հարցեր: Ես չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ է հարթում, քանի որ նա անծայրածիր հնարավորություններ ունի», - նշեց նա:
Իհարկե, սա վարկածներից մեկն է. ավելի լայն շրջանակներ չեն բացառում, որ նա հեռացավ իր պաշտոնից՝ գիտակցելով, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի կողմից կարող են որոշումներ կայացվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան