Հայտնի է դարձել ՄԱԿ-ի բյուջեներին ամենամեծ պարտք ունեցող երկիրը
Միացյալ Նահանգները շարունակում են մնալ ՄԱԿ-ի բյուջեների ամենամեծ պարտապանը, ինչը դժվարություններ է ստեղծում ՄԱԿ-ի քարտուղարության աշխատանքի համար։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
«Բյուջետային ոլորտում, ԱՄՆ պատվիրակության հռչակած հաջողությունների ֆոնին, մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այս պետությունը դեռևս մնում է ՄԱԿ-ի բյուջեների ամենամեծ պարտապանը»,- ասված է ՌԴ առաքելության հայտարարության մեջ, որն արվել է ի պատասխան ԱՄՆ մշտական ներկայացուցչի հայտարարության, որում խոսում էր Ջո Բայդենի նախագահության առաջին տարում ՄԱԿ-ում ամերիկյան լիդերության մասին։
Ռուսական մշտական առաքելությունը նաև նշել է, որ որոշ զարգացող երկրների դեմ անօրինական, միակողմանի պատժամիջոցները խոչընդոտներ են ստեղծում ՄԱԿ-ում իրենց ներդրումները վճարելու համար և նրանց զրկում են Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից։